Life

Մադոննայի նոր սիրեցյալը 35 տարով երիտասարդ Է երգչուհուց. Daily Mail

1 րոպեի ընթերցում

Մադոննայի նոր սիրեցյալը 35 տարով երիտասարդ Է երգչուհուց. Daily Mail
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան սկսել Է հանդիպել պարող Ահլամալիք Ուիլյամսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Հայտնի Է դարձել, որ նոր սիրեցյալը երգչուհուց երիտասարդ Է 35 տարով: 61-ամյա աստղին իր 26-ամյա ընտրյալի հետ լուսանկարել են Մայամիի հյուրանոցներից մեկում նրանց համատեղ հանգստի ժամանակ: Այնտեղ ներկա Է եղել նաեւ արտիստուհու դուստրը՝ Լուրդես Լեոնը, որն ընդամենը երեք տարով Է փոքր Ուիլյամսից:

Մադոննայի եւ պարողի ռոմանտիկ հարաբերությունների մասին առաջին անգամ խոսեցին ամռանը: Այն ժամանակ ցանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երգչուհին Ուիլյամսի համար թվերք Է պարում: Նշվում Է, որ Մադոննայի ընկերները մտահոգված են նրա ընտրյալների պատճառով եւ նշում են, որ, չնայած իր տարիքին, Մադոննան շարունակում Է հանդիպել երիտասարդ տղամարդանց հետ: Հայտնիի շրջապատում կարծում են, որ այդ կերպ նրան չի հաջողվի լուրջ հարաբերություններ հաստատել:

Հունիսին Մադոննան երկրորդ տեղում Է հայտնվել երաժշտության աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում: Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում Է 570 մլն դոլար: Երգչուհուց առաջ Է անցել Ռիհանան, որի կարողությունը հասել Է 600 մլն դոլարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում