Հասարակական

ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը  նվազել է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվահուվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ պետություններում առաջին անգամ ապաստան է հայցել 2,670 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի միգրևացիոն ծառայությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատայս ցուցանիշը նվազել է 1100-ով կամ 29%-ով։

2019թ. ինն ամիսների ընթացքում վառ արտահայտված նվազման միտում է ունեցել նաև ամսվա վերջի դրությամբ ապաստանի ընթացիկ հայցերում ընդգրկված ՀՀ քաղաքացիների թիվը՝ 10,320-ից հասնելով 8,930-ի։

ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների հիմնական նշանակետ երկրները եղել են Ֆրանսիան, Գերմանիան և Չեխիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում