Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացրած «Դաժանության ակունք» օպերացիան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի (ԹՀ ԶՈւ) «Խաղաղության ակունք» օպերացիայի շրջանակներում իրականացված Սիրիայի քրդաբնակ տարածքների «մաքրման» աշխատանքների ընթացքում Սիրիական ազատ բանակի առաջնային ստորաբաժանումների գործողություններում գրանցվել են տեղի բնակչության և Սիրիայի ժողովրդավարական ուժերի գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքեր: Սիրիայում թուրքական բանակի կողմից կռվող սիրիացի գրոհայինները աչքի են ընկել քուրդ աշխարհազորայինների նկատմամբ վայրագություններով։ Համացանցում տեղադրված է տեսանյութ, որտեղ սիրիացի գրոհայինները թուրքական զինվորականների ուղղորդմամբ բռնաբարում, այնուհետև գլխատում և պղծում են գերի քուրդ կանանց դիակները:

ԹՀ ԶՈՒ-ն Սիրիայի Էտ-Թելլ-էլ-Աբյան բնակավայրում իրականացնում է ազգությամբ հայերի ցուցակագրումը, քանի որ վերջիններս միջազգային հանրությանը կոչ են արել կանգնեցնել ԹՀ ԶՈՒ կողմից իրականացվող ագրեսիան խաղաղ բնակչության դեմ: Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի ցուցակագրումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան այդ կերպ շարունակում է երիտթուրքերի որդեգրած ուղին: Հետամուտ լինելով բերված փաստարկներին, չի բացառվում, որ ԹՀ ԶՈՒ տիրապետության տակ գտնվող սիրիական տարածքներում իրականացվի տեղի քրիստոնյա բնակչության բռնի վերաբնակեցում:

Այսպիսով, պաշտոնական Անկարայի առաջնային խնդիրներն են հանդիսանում՝ ԹՀ ԶՈՒ տիրապետության տակ գտնվող սիրիական տարածքներում իրականացնել թուրքամետ սիրիացիների բնակեցում և այդ տարածքների ընդերքի հարստության ապօրինի օգտագործում: Սակայն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության համար քրդերի դեմ տխրահռչակ պայքարը ոչ այլ ինչ է, քան շղարշ, որը պետք է կոծկի երկրի իշխող շրջանակների իրական հետաքրքրությունը։ Իսկ հիշատակված հետաքրքրությունն առաջին հերթին բխում է Թուրքիայի՝ Հյուսիսային Իրաքից Սիրիայի հյուսիսով դեպի Թուրքիայի հարավ և հարավ - արևմուտք ՝ Ջեյհան, Իսկենդերուն և Յումուրթալըք նավահանգիստների տարածքով անցնող տարանցիկ նավթամուղերին լիովին տիրանալու Անկարայի վաղեմի ձգտումը։

Սա է իրականում հանդիսանում Թուրքիայի «Խաղաղության ակունք» օպերացիայի բուն նպատակը:

Հայերեն Русский

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող 11 ընկերություններում

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան