Life

Աշխարհում ամենամեծ շշով վիսկին վաճառվել Է Շոտլանդիայում կայացած աճուրդում

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ամենամեծ շշով վիսկին վաճառվել Է Շոտլանդիայում կայացած աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի Just Whisky աճուրդում 15 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել Է 1,5 մետր բարձրությամբ եւ 105,3 լիտր տարողությամբ՝ աշխարհում ամենամեծ շշով միաածիկ վիսկին Ծննդյան տոների վառառքների շրջանակում: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

14-ամյա հնորակացման խմիչքով շիշը խցանված Է 20-սանտիմետրանոց խցանով, եւ դրա պարունակությունը կարելի Է լցնել 150 ստանդարտ շշեր: Այն պատրաստվել Է 2009 թվականի օգոստոսին Tomintoul վիսկիի գործարանում 14 հոգուց բաղկացած խմբի կողմից: Յոթ տարի առաջ այդ շիշը ցուցադրվել Էր Էդինբուրգի Վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնում եւ գնահատվել 5 հազար ֆունտ (6,6 հազար դոլար):

«Մերթ ընդ մերթ հնարավորություն Է ստեղծվում ձեռք բերելու վիսկիի իրոք բացառիկ շիշ, եւ դա հենց այդ դեպքերից մեկն Է»,- նշել Է Just Whisky առեւտրական տան տնօրեն եւ համահիմնադիր Գրեմ Քրեյնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում