Life

Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար

1 րոպեի ընթերցում

Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New Scientist-ը: Երկրի բնակչությունը ծերանում Է: 28 տոկոսը կազմում են 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդիկ: Դրա պատճառով Ճապոնիայում աշխատողների պակասություն Է գոյացել, առանձնապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, արտադրությունը եւ գյուղատնտեսությունը:

Արտակմախքները դարձել են դրությունից դուրս գալու ելք: Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մշակել են ոչ թանկ սարքեր, որոնք ունակ են վերցնելու հիմնական բեռնվածությունը մարդու կողմից ծանրություններ բարձրացնելիս: Այսպես, Innophys ֆիրմայի արտակմախքը թույլ Է տալիս առանց ջանքերի բարձրացնել 24 կիլոգրամ քաշ, ըստ որում դրա գինը կազմում Է 1300 դոլար:

Innophys-ի ինժներները յուրատեսակ կերպով շրջանցել են արտակմախքի Էներգաանկախության խնդիրը՝ հրաժարվելով մարտկոցներից: Սարքը «լիցքավորվում Է» մկանային ուժի միջոցով եւ աշխատում Է սեղմված արտամղվող օդով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում