«Իմ քայլը» հիմնադրամը գալա-ընթրիքի ընթացքում  հավաքել է ավելի քան 700 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամը դեկտեմբերի 14-ին կայացած գալա-ընթրիքի ընթացքում հավաքել է ավելի քան 700 միլիոն դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Իմ ելույթը երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ: Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև գալա ընթրիքի ժամանակ իրականացված դրամահավաքի արդյունքները: Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը մեր հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել: Այս գումարներն ուղղվելու են «Իմ քայլը» հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը: Շնորհակալ ենք Ձեր վստահության, գնահատանքի և ներկայության համար»,- նշել է Աննա Հակոբյանը։

Նա իր գրառմանը կցել է գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ