Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքի արդյունքներով կստեղծվի համակարգող խորհուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքի արդյունքներով:

Մասնակից քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրեց հավաքի ընթացքում հնչեցված մտքերի արդյունքներով ի մի բերված հայտարարության տեքստը:

«Թավշյա հեղափոխության և դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկին համակարգը մերժող ոչ իշխանական ուժերից ու անհատներից բաղկացած այս նախաձեռնության կազմակերպիչները, ամփոփելով առաջին հավաքի արդյունքները, որոշեցին նախաձեռնության հետագա ընթացքն ու շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ, որի անդամների կազմը կհրապարակենք առանձին հաղորդագրությամբ»,-ասաց Ղևոնդյանը:

Ինչպես հայտնեց Ղևոնդյանը՝ համակարգող խորհուրդը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության միավորների, առանձին անհատների հետ կիրականացնի խորհրդակցությունների շարք՝ նախաձեռնության բյուրեղացման և կառուցվածքային ձևակերպման լավագույն ու արդյունավետ լուծումը գտնելու և հռչակված արժեքներն ու գաղափարները իրագործելու համար: Խորհրդակցությունների ավարտից հետո համակարգող խորհուրդը հանդես կգա նախաձեռնության հետագա ընթացքի և առաջիկա միջոցառումների վերաբերյալ հայտարարությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքին մասնակցեցին անհատներ, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և այլք:

Հայերեն العربية English Русский

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ