Կփոխհատուցվեն միայնակ ապրող 63 տարեցի կոմունալ վճարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«63 միայնակ ապրող տարեցի կոմունալ վճարները պետությունը կփոխհատուցի»,- նշեց Բաթոյանը:
Կարդացեք հոդվածը` Русский