Ինովացիա

Apple-ը գնել Է Spectral Edge ֆիրման, որը լուսանկարների որակի բարելավման մեթոդներ Է մշակում

2 րոպեի ընթերցում

 Apple-ը գնել Է Spectral Edge ֆիրման, որը լուսանկարների որակի բարելավման մեթոդներ Է մշակում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան ձեռք Է բերել Spectral Edge բրիտանական ֆիրման. նրա մշակումները կարող են թույլ տալ բարելավել լուսանկարների որակը, որոնք անում են սմարթֆոնների օգնությամբ: Այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է The Verge ճյուղային ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է պորտալը, Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են լուսանկարահանելիս ստանդարտ լինզաների ու ինֆրակարմիր ճառագայթների միջոցով ստացված տվյալների մշակման եւ նկարների համատեղման մեթոդների կատարելագործմամբ: Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել այնպիսի լուսանկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են: Հրապարակման մեջ ընդգծվում Է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են հատկացնում սմարթֆոնների խցիկների կատարելագործմանը: Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ ստանալու որոշակի առավելություն:

Պորտալն արձանագրում Է, որ առայժմ պարզ չԷ, թե Apple-ն հատկապես ինչպես Է օգտվելու բրիտանական ֆիրմայի տեխնոլոգիաներից: Գործարքի արժեքը չի հրապարակվում: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում