Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բանաձեւի ընդունումը պատմության քաղաքականացման ամոթալի օրինակ Է համարել: «Սենատի որոշումը «թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի վիժեցմանն ուղղված քայքայիչ փորձ Է»:

Սակայն նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակների հասնելու համար՝ ընդսմին անտեսելով փաստերը, երբեք ցանկալիին չեն հասնի», - նշել Է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ավելացնելով, թե նման քայլերը չեն ազդի տարածաշրջանում իր կենսական շահերի համար պայքարը շարունակելու Թուրքիայի վճռականության վրա: Դեկտեմբերի 12-ին ամերիկացի սենատորները միաձայն բանաձեւ են ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում