Life

Գիտնականները հաստատել են ցերեկային քնի վտանգը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հաստատել են ցերեկային քնի վտանգը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն մարդկանց մոտ, որոնք քնում են ցերեկը կամ ինը եւ ավելի ժամ գիշերը, մեծ Է ինսուլտի վտանգը: Ինչպես հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում, այս եզրակացությանն են հանգել Չինաստանի Ուհանի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վեց տարի տեւած գիտափորձին մասնակցել Է 31,7 հազար մարդ, որոնց մոտ նախկինում ինսուլտ եւ առողջության հետ կաված այլ խնդիրներ չեն արձանագրվել:

Անկետավորման արդյունքների համաձայն՝ մասնակիցների ութ տոկոսը ցերեկը նիրհել Է 90 րոպե եւ ավելի երկար, իսկ 24 տոկոսը քնել Է օրական ինը եւ ավելի ժամ: Վերջիններիս մոտ ինսուլտներ պատահել են 23 տոկոսով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր քնել են օրական յոթից մինչեւ ութ ժամ: Ըստ որում նրանց մոտ, ովքեր քնել են երկար եւ ցերեկը նիրհել են, ինսուլտ եղել Է 85 տոկոսով ավելի հաճախ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում