Երևանում 2020-ին բակերի հիմնանորոգման և կառուցման համար կծախսվի 1 մլրդ 34 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այդ միջոցների շրջանակում նախատեսված է նաև, որ բակերն, ըստ անհրաժեշտության, կհամալրվեն նոր մարզասարքերով: Բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն այդ բացը կլրացվի այլ ձևով: Մասնավորապես «Ակտիվ քաղաքացի» հարթակի շրջանակներում նախատեսվում է մի քանի մարզահրապարակի կառուցում։

Քաղաքապետարանից նշում են, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քաղաքացիների կողմից եղել են բակերի բարեկարգման մի քանի նոր գաղափարներ, որոնք 2020 թվականին ծրագրի բյուջեով կյանքի կկոչվեն:

Ինչ վերաբերում է այն բակերին, որտեղ դեռ շարունակում են գերակշռել ավտոտնակները, ապա քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևանի գոտիավորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրականացվելու է խաղահրապարակների բարեկարգման նորմերի ստեղծման աշխատանքը: Ըստ ծրագրի՝ վարչական շրջաններում,մասնավորապես շենքերի բակային հատվածներում իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրը մասնավորապես վերաբերում է անկազմակերպ տեղադրված ավտոտնակների, ինչպես նաև խարխուլ շինությունների ծանրաբեռնված տարածքների մաքրմանը, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղերի, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների պատրաստմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին