Life

Xiaomi-ը 5G ստանդարտի ֆլագման սմարթֆոն Է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Xiaomi-ը 5G ստանդարտի ֆլագման սմարթֆոն Է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել Է Redmi K30 հեռախոսը՝ իր առաջին սմարթֆոնը, որն ունի կապի հինգերորդ սերնդի ստանդարտ (5G): Այդ մասին դեկտեմբերի 10-ին ասված Է Weibo սոցիալական ցանցում արտադրողի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Xiaomi նոր սմարթֆոնը կարող Է տվյալները փոխանցել վայրկյանում մինչեւ 3,7 գիգաբիթ արագությամբ: Ընկերությունը հայտնել Է, որ թողարկվելու Է նաեւ պարզեցված մոդել, որն աշխատելու Է միայն չորրորդ սերնդի ցանցերում:

Redmi K30-ը հանդերձված Է 6,67 դյույմ (շուրջ 17 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյով՝ Full HD+ լուծաչափով: Էկրանի նորացման հաճախությունը կազմում Է 120 Գց: Երկու ֆրոնտալ խցիկներն ունեն 20 եւ 2 մեգապիքսել լուծաչափ: Հետեւի կողմում տեղակայված Է չորս խցիկ. հիմնականը՝ (Sony IMX686) 64 մեգապիքսել լուծաչափով, ինչպես նաեւ լրացուցիչ մոդուլներ 8, 5 եւ 2 մեգապիքսել լուծաչափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում