Life

Twitter-ը նշել Է տարվա ամենաքննարկվող թեմաները

3 րոպեի ընթերցում

Twitter-ը նշել Է տարվա ամենաքննարկվող թեմաները
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցն իր բլոգում ամփոփել Է 2019 թվականի արդյունքները՝ առանձնացնելով ամենաքննարկվող թեմաները, որոնց թվում եղել են «Գահերի խաղը» սերիալը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցցանցում առավել քննարկվող նորությունների կատեգորիան գլխավորել Է Նոտր Դամի հրդեհը, որը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Այդ ժամանակ տաճարը կորցրեց սայրաձողը, կրակը պատել Էր կրող կառուցվածքը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Ռեյվայի դարաշրջանի սկիզբը» հեշթեգը, կառավարման դարաշրջան, որը մայիսի 1-ին Ճապոնիայում փոխարինելու եկավ Հեյսեյի դարաշրջանին՝ կայսեր փոխվելու պատճառով: Հաղթողների եռյակը եզրափակում Է Վենեսուելան, որտեղ հունվարին սկսվեցին զանգվածային բողոքներ, իսկ Խուան Գուայդոն իրեն անօրինականորեն հռչակեց պետության ժամակավոր ղեկավար:

Նորությունների առավել տարածված թեմաների տասնյակ են մտել նաեւ Brexit-ը, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժգին Հագիբիս թայֆունը ճապոնիայում, հրդեհներն Ամազոնիայում, բողոքները Հոնկոնգում, կլիմայական բողոքները, ահաբեկչական գործողությունը Նոր Զելանդիայի Քրայսթչերչում եւ դեմոկրատների նախընտրական բանավեճերն ԱՄՆ-ում:

2019 թվականին առավել քննարկվող անձինք են դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նրա նախորդ Բարաք Օբաման եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Առաջատարների թվում են նաեւ ամերիկացի քաղաքական գործիչ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բեռնի Սանդերսը եւ Ջո Բայդենը: Օգտատերերը քննարկել են ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին: Առավել քննարկվող անձանց տասնյակը եզրափակում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019 թվականի ամենաքննարկվող սերիալը դարձել Է «Գահերի խաղը»: Երկրորդ տեղում Է ամերիկյան «Շատ տարօրինակ գործեր» (Stranger Things) սերիալը, երրորդ տեղում՝ «Սիմփսոնները» սերիալը, որն այս տարի ցուցադրեց հայտնի մուլտիպլիկացիոն ընտանիքի արկածների 31 եթերաշրջան: Մեծ Էկրաններին ցուցադրված կինոնկարների թվում առավել աշխույժ քննարկում Է առաջացրել «Վրիժառուները. Ֆինալ» ֆիլմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում