Կառավարությունը քայլեր կիրականացնի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ստանձնել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանում Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսին:

«Թեև անցյալ տարվա ՄԶԾ արդյունքներով առաջխաղացում ենք գրանցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, այնուամենայնիվ անելիքները դեռ շատ են: Եվ վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն ստանձնել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ»,-ասաց Ավինյանը:

Նա վստահություն հայտնեց, որ զեկույցներով վերհանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս կդառնան ուղենիշ: Փոխվարչապետը մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը՝ կրթության, առողջապահական իրավունքի իրացումը, համարեց մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքը: «Մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների և կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա՝ ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ և հասարակական բարեկեցություն »,-ասաց նա:

Ավինյանը մարդկային կապիտալի զարգացումը համարեց նաև կարևոր միջոց՝ հանդուրժողականության տարածման և ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման համար: Ավինյանը հիշեցրեց, որ ավելացնում են կրթության ֆինանսավորումը, առողջապահության ոլորտի հատկացումները՝ բազմաթիվ ծառայություններ հասանելի դարձնելով հասարակության բոլոր անդամների համար: Լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում նաև սոցիալական ծրագրերում: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև երիտասարդների և երեխաների մարդկային կապիտալի զարգացման վրա: «Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը, երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ կապիտալի ձևավորման առաջնային պայմաններից է»,-եզրափակեց Ավինյանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը