«Միսս տիեզերք» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը
1 րոպեի ընթերցում
![«Միսս տիեզերք» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/998117.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել Է «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է միջոցառման պաշտոնական կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ Է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել Է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես Է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ Է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված Է Զոզիբինի Տունցիի պրոֆիլում: Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը: