Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ դեկտեմբերի 5-ին անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հայերեն Русский