Ամանորյա նվերի փոխարեն՝ բարեգործություն. City of smile հիմնադրամը ստացավ հերթական նվիրատվությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան «Softline Armenia» կազմակերպությունն Ամանորին ընդառաջ իր աշխատակիցներին ու գործընկերներին կորպորատիվ նվերներ անելու փոխարեն, գումարն ուղղեց քաղցկեղ ու արյան հիվանդություններ ունեցող փոքրիկների բուժմանը՝ «Ժպիտների քաղաք»/ «City of smile» բարեգործական հիմնադրամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության տնօրեն Սարգիս Հարությունյանը Հայաստանում գործող մյուս կազմակերպություններին ևս կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը:

«Մենք այս տարի որոշեցինք Ամանորը հետաքրքիր դարձնել ոչ միայն մեզ ու մեր գործընկերների, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն: Այն գումարը, որ պետք է ծախսեինք այդ նվերների ձեռք բերման համար, փոխանցեցինք հիմնադրամին: Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին՝ միանալ այս նախաձեռնությանը»,-ասաց Հարությունյանը:

Ընկերությունը հիմնադրամին փոխանցեց 500 հազար դրամ, տնօրենը խոստացավ՝ այսուհետ կփորձեն ավելի ակտիվ լինել:

«Ժպիտների քաղաք»/ «City of smile» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընկերության այս նվիրատվությունը որակեց որպես շատ գեղեցիկ քայլ: «Մենք սիրում ենք ամանորյա նվերներ ստանալ, սակայն, երբ գիտակցում ես, որ դրա փոխարեն մի քանի երեխա բուժման ինչ-որ կուրս կարող են ստանալ, կարծում եմ, դա շատ ավելի հոգեհարազատ նվեր է»,-ասաց Դեմիրճյանն ու նշեց՝ իրենք շատ ուրախ կլինեն, եթե մյուս կազմակերպությունները ևս իրենց կորպորատիվ նվերները փոխարինեն այդ գեղեցիկ քայլով:

Բարեգործական հիմնադրամը դեկտեմբերի 6-ից Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում շահառու փոքրիկների համար մեկնարկ է տալիս ամանորյա միջոցառումների շարքին: «Լինելու են տարբեր միջոցառումներ, տարբեր հյուրեր, որպեսզի նրանքէլ զրկված չլինեն մյուս երեխաների նման միջոցառումների մասնակցելու հնարավորությունից: Ուզում ենք այնպես անել, որ մեր երեխաները չզգան, որ տանը չեն և չեն կարող մասնակցել, այդ բոլոր միջոցառումները կգան այստեղ՝ մեզ մոտ»,-նշեց նա:

Բժիշկները կփորձեն Նոր տարվա գիշերը հնարավորինս շատ երեխաների տուն ուղարկել՝ տոնն ընտանիքի հետ անցկացնելու: Բայց, այնուամենայնիվ, կլինեն նաև երեխաներ, որոնք պետք է մնան հիվանդանոցում։ Այս պահին հիմնադրամի շահառուների թիվը մոտ 260 է։ Դեմիրճյանը նշեց՝ ցավոք, նրանց թիվն ամեն օր ավելանում է, լինում են նոր դիմումներ, սակայն լինում են նաև բուժվողներ ու տուն գնացողներ:

Հայերեն Русский

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր