Հասարակական

Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

1 րոպեի ընթերցում

 Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ նվազել, ոչ ավելացել է: Եթե չհաշվենք վերջին միջադեպը՝ մեր զինծառայողի վիրավորման (ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը), որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս արևելյան հատվածում և որին Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարար Բալայանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր նոյեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ«դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում