Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին: Պարգեւները նրանց հանձվելու են դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենն այս տարի այն կստանա 15 մարդ: Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, կհանձնվի Օսլոյում: Այս անգամ դրան արժանացել Է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը «Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության լուծման նախաձեռնության համար», որը շարունակվում Էր 1998 թվականից մինչեւ 2018 թվականը, որի հետեւանքով զոհվել են 370 հազարից ավելի Էրիթրեացիներ եւ 350 հազար եթովպիացիներ:

Ստոկհոլմ կժամանի 14 դափնեկիր, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի իր պատվիրակության կազմում ընդգրկել մինչեւ 14 մարդ: Դափնեկիրների ու նրանց ամուսինների Ստոկհոլմ թռիչքի եւ այնտեղ ապրելու բոլոր ծախսերը հոգում Է Նոբելյան հիմնադրամը, մնացած հյուրերի ժամանման ու կեցության համար վճարում են դափնեկիրները:

Պատվավոր հյուրերն ապրում են քաղաքի կենտրոնում թագավորական պալատի դիմաց աշխարհի ամենահայտնի «Գրանդ-հոթելներից» մեկում: Նրանց ինչպես միշտ սպասում Է հագեցած գրաֆիկ՝ հարցազրույցներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ուսանողների հետ, համերգներ, եւ, իհարկե, բանկետ՝ տոնական շաբաթվա բարձրակետը: Ճաշկերույթի մենյուն կազմել Է շվեդ հայտնի ռեստորատոր Սեբաստիան Գիլբրանդը:

Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում հանդիսությունների վրա Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (մոտավորապես 1,57 մլն դոլար):

1901 թվականից պարգեւը հանձնվել Է ընդհանուր առմամբ 595 անգամ, այն ստացել Է 916 մարդ եւ 24 կազմակերպություն: Ստոկհոլի ֆիլհարմոնիայում եւ Օսլոյի քաղաքապետարանում մրցանակի հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ դրա հիմադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորի եւ Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահի ձեռքից դափնեկիրները կստանան ոսկե մեդալ եւ դիպլոմ, իսկ հաջորդ օրը Նոբելյան հիմնադրամը նրանց բանկային հաշիվներին կփոխանցի դրամական բաղադրիչը: Դրա չափը յուրաքանչյուր անվանակարգում հասնում Է 9 մլն կրոնի (944 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ