Life

«Լա-Լա Լենդ»-ի աստղ Էմմա Սթոունը նշանվել Է ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ

1 րոպեի ընթերցում

«Լա-Լա Լենդ»-ի աստղ Էմմա Սթոունը նշանվել Է ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լա-Լա Լենդ» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհի Էմմա Սթոունը պատրաստվում Է ամուսնանալ պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ, ինչի մասին հայտնի Է դարձել նրա Instagram-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում ապագա հարսնացուն ցուցադրել Է մարգարտով ու ադամանդներով զարդարված նշանադրության մատանին:

Մնացած մանրամասնությունները զույգն առայժմ չի բացահայտել:

Սթոունը եւ Մաքքերին հանդիպում են 2017 թվականից, երբ նրանց, որպես զույգի, առաջին անգամ նկատեցին Նյու Յորքում զբոսնելիս:

Առաջին անգամ նրանք պաշտոնապես միասին հայտնվել են այս տարվա հունվարին ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի պարգեւատրման արարողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում