Pantone ինստիտուտը դասական կապույտը հայտարարել Է 2020 թվականի գլխավոր գույնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Pantone (Pantone Color Institute) ինստիտուտի մասնագետները որոշել են 2020 թվականի գլխավոր գույնը: Դա կլինի դասական կապույտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակերպության կայքում:

Pantone Color Institute-ը Pantone ընկերության հետազոտական կենտրոնն Է, որն զբաղվում Է գույներով փորձարարական աշխատանքով եւ տարբեր ճյուղերի (նորաձեւության, պոլիգրաֆիայի, ինտերիերի դիզայնի, գովազդի, կինոյի եւ այլ բաների) վրա դրա ազդեցությամբ:

«Pantone 19-4052 Classic Blue-ի ժամանակից դուրս եւ անփոփոխ երանգը նրբագեղ Է իր պարզությամբ (…) Մեր կողմից որպես հանգստության գույն ընկալվող Pantone 19-4052-ը խաղաղության եւ անդորրի զգացողություն Է տալիս մարդու հոգուն»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Pantone 19-4052 Classic Blue-ն իրենով մշտականություն եւ վստահություն Է արտահայտում, դա այն հստակ եւ հուսալի գույնն Է, որին մենք միշտ կարող ենք ապավինել»,- նշում Է Pantone գույնի ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյսմանը: Կազմակերպության վարկածով՝ 2019 թվականի գույն Է դարձել նարնջագույնի 16-1546 Living Coral երանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի