Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագիրն եկող տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ 2019 թվականին ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին էր:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու է ճանաչվել,ընդհանուր առմամբ, 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Այդ գումարով իրականացվեցին նախ 44 կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքներ: Այս ծրագրերը կարևորվում էին այն տեսանկյունից, որ բնակիչն անձամբ ներգրավված էր իր տան շինարարական աշխատանքներում: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, բոլոր 44 տների շինարարական աշխատանքներն ավարտված են:

«Ավելին, մենք ունենք տնտեսված գումար, ևս մի քանի տներ ներառվեցին ծրագրում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ֆինանսավորումը 560 մլն դրամով չսահմանափակվեց: Ծրագրի շահառու բնակարանների սպասող ընտանիքների շրջանում հարցում անցկացվեց, և պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում է բնակարանների գնման վկայագիր ստանալ, մնացածները նշեցին, որ ցանկանում են գումարն ուղղել բնակելի տան կառուցման գործին: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին և 227 ընտանիք կստանա բնակարանների գնման վկայագրեր»,- ասաց Տանյա Արզումանյանը: Գործընթացն արդեն մեկնարկել է, բնակարանների գնման վկայագրերի դեպքում բնակիչներին ժամկետ է տրվում բնակարան գտնելու համար: Այս մասով աշխատանքների վերջնաժամկետը 2020 թվականի հոկտեմբերն է: Տանյա Արզումանյանը նկատեց, որ հնարավորություն է տրվում, օրինակ, բնակարանային գնման վկայագրով հիպոթեքային վարկ ձևակերպել և ավելի լավ պայմաններով բնակարան ձեռք բերել:

2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Դրանով ամբողջությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի:

Ինչ վերաբերում է տնակներին, ապա Տանյա Արզումանյանը նշեց, որ ընդհանուր հաշվառվել է 7 հազար 219 ոչ հիմնական շինություն: Դրանք Շիրակ, Լոռի, Արագածոտնի մարզերում են: Այստեղ բնակվում են ընտանիքներ, որոնք ներքին միգրացիայի արդյունքում գյուղերից եկել են Գյումրի աշխատելու և ապրում են տնակում: Կան ընտանիքներ, որոնք երկրաշարժից տուժածներ են, բնակարան ստացել են, սակայն ընտանիքի մեծ լինելու հանգամանքով պայմանավորված, մի մասը բնակվում է նոր բնակարանում, մյուս մասը` դեռ տնակում: Կան, որոնք ստացել են բնակարաններ ու վաճառել են տարբեր խնդիրներից ելնելով: Մի փոքր հատված կա, որ երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարանը, սակայն ինչ-ինչ պատճառներով պետական ծրագրում չեն հասցրել ընդգրկվել: Կան ոչ հիմնական շինություններ, որոնք լքված են, բնակվող չկա, մի մասը օգտագործվում է որպես մրգի վաճառատեղ, վարսավիրանոց և այլն: Տանյա Արզումանյանը նշեց, որ այս մասով հարցերը ևս պետության ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապված պետությունը պետք է ձևավորի նոր պարտավորություններ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը