Ինովացիա

Մինչև 195 հեռուստաալիք տան համար. Ucom-ն առաջարկում է  վերափոխված ծառայություն

4 րոպեի ընթերցում

Մինչև 195 հեռուստաալիք տան համար. Ucom-ն առաջարկում է  վերափոխված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների ամբողջությամբ վերափոխված առաջարկով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք` ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք` ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև:

Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության մեջ հավելյալ վճարի դիմաց ներառել նաև 8 թեմատիկ փաթեթներ` սպորտային, ֆիլմերի, մանկական, ուսուցողական, սերիալների, Պրեմիում HD, Viasat հեռուստաընտանիքի և մեծահասակների հեռուստաալիքներով: Իսկ Ամանորին ընդառաջ uTV M բաժանորդները կարող են առանց հավելյալ վճարի 1 թեմատիկ ալիք ընտրել:

Ֆիքսված ինտերնետի կայուն և բարձր արագությունը գնահատող Unet բաժանորդները կկարողանան ընտրել uNet XS (ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց` մինչև 18 Մբ/վ արագություն), uNet S (ամսական 7000 դրամի դիմաց` մինչև 36 Մբ/վ արագություն), uNet M (ամսական 8000 դրամով` մինչև 72 ՄԲ/վ արագություն), ինչպես նաև uNet L սակագնային պլանների միջև (յուրաքանչյուր ամիս 9500 դրամի դիմաց`մինչև 100 Մբ/վ արագություն): Իսկ ամանորին ընդառաջ բոլոր uNet բաժանորդները որևէ սակագնային պլանի 12 ամսով միանալու դեպքում առանց հավելյալ վճարի կօգտվեն նաև Պրեմիում Wi-Fi ծառայությունից:

Ֆիքսված ինտերնետի, IP և շարժական հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի համադրության ամբողջական փաթեթներն այսուհետ ներկայացված կլինեն որպես uMix XS, uMix S, uMix M և uMix L սակագնային պլաններ: uMix XS փաթեթով նախատեսվում է ամսական ընդամենը 9500 դրամի դիմաց բաժանորդներին տրամադրել 39 հեռուստաալիք և ինտերնետի` մինչև 36 Մբ/վ արագություն, ինչպես նաև ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար: 124 հեռուստաալիք, ինտերնետի` մինչև 18 Մբ/վ արագություն և 180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար ներառումներով առաջարկը հասանելի կլինի մարզերի բնակիչներին ընդամենը 9000 դրամ ամսավճարով: Միանալով uMix S փաթեթին` ամսական ընդամենը 11 000 դրամով բաժանորդները կստանան 124 հեռուստաալիք, ինտերնետի` մինչև 72 Մբ/վ արագություն, ֆիքսված հեռախոսակապի 180 րոպե` տեղական ֆիքսված ցանցեր զանգելու համար, ինչպես նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածին օգտվելու հնարավորություն: UMix M փաթեթի բանաձևն է` 181 ալիք, ինտերնետի` մինչև 100 ՄԲ/վ արագություն + uMediaroom+ տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե ամսական ընդամենը 15 000 դրամով: Ի դեմ, բոլոր այն բաժանորդներին, ովքեր կմիանան նշված uMix սակագնային պլաններից մեկին մինչև հունվարի 31-ը, առանց հավելյալ վճարի կստանան նաև Premium Wi-Fi ծառայությունից օգտվելու և ալիքների թեմատիկ փաթեթներից մեկն ընտրելու հնարավորությունը:

Եվ վերջապես, UMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան 195 ալիք, կօգտվեն ֆիքսված uNet ինտերնետից մինչև 120 ՄԲ/վ արագությամբ, կունենան 2-րդ հեռուստացույցը համակարգին միացնելու հնարավորություն: Ինտերնետի ավելի մեծ թողունակություն և հասանելիության ավելի մեծ տարածքի անհրաժեշտության դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi ծառայությունը: Ի հավելումն, նշվածի` uMix L փաթեթին միացած բաժանորդները կստանան նաև շարժական հեռուստատեսության uMediaroom հավելվածից օգտվելու հնարավորություն և տեղական ֆիքսված ցանցեր զանգելու 360 րոպե: Մինչև հունվարի 31-ը 12 ամսով միանալու դեպքում կտրամադրվի Պրեմիում Wi-Fi Plus ծառայությունն առանց հավելյալ վճարի: Ու այս ամենը՝ ամսական ընդամենը 20 հազար դրամով:

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում