Սինգապուրում ցանկանում են հետիոտներին հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելուց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի կառավարությունը պատրաստել Է հետիոտների «վարքականոն», որը, մասնավորապես, կոչված Է մարդկանց հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելու վտանգավոր սովորությունից: Փաստաթուղթը, որը դեկտեմբերի 4-ին ուղարկվել Է խորհրդարան, առայժմ կրում Է հանձնարարական բնույթ, բայց պատգամավորներից ոմանք չեն բացառում , որ «վարքականոնում բովանդակվող մի շարք հանձնարարականներ ձեռք կբերեն պարտադիր պահանջների ձեւ, որոնց չկատարումը կպատժվի տուգանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարքականոնի» գլխավոր դրույթներից մեկը վերաբերում Է այսպես կոչված մտացրիվ քայլքին: Այս տերմինով հետիոտնի վարքի կանոններ կազմողները նկատի ունեն գաջեթներով տարվածությունը, որոնց դիտումը ոմանք շարունակում են նույնիսկ քայլելիս, այդ թվում՝ ճանապարհները հատելիս: Առայժմ, ինչպես նշել Է CNA հեռուստաալիքը, փորձագետները հակված են կրթական ծրագրերի միջոցով ներգործել մտացրիվ հետիոտների վրա: Բայց չի բացառվում նաեւ այնպիսի երկրների փորձի օգտագործման հնարավորությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Ֆիլիպինները, որտեղ փողոցներում անուշադրության համար կարելի Է տուգանք ստանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի