Life

45-ամյա դի Կապրիոյի 22-ամյա զուգընկերուհին կարծիք Է հայտնել տարիքային տարբերության մասին

1 րոպեի ընթերցում

45-ամյա դի Կապրիոյի 22-ամյա զուգընկերուհին կարծիք Է հայտնել տարիքային տարբերության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Կամիլա Մորոնեն, որը հանդիպում Է հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոյի հետ, պատմել Է իրենց տարիքային տարբերության իր ընկալման մասին: Արտիստուհու խոսքը փոխանցել Է Los Angeles Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մորոնեն ընդգծել Է, որ չի անհանգստանում այն բանի պատճառով, որ դերասանն իրենից մեծ Է ավելի քան երկու անգամ: «Հոլիվուդում տարիքային հսկայական տարբերությամբ այնքան շատ զույգեր կան, համաշխարհային պատմության մեջ նույնպես: Ես պարզապես կարծում եմ, որ մարդիկ կարող են հանդիպել նրանց հետ, ում հետ ցանկանում են»,-նշել Է նա:

Արտիստներին առաջին անգամ միասին նկատել են 2018 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից նրանք կանոնավոր կերպով հանրության մեջ հայտնվում են որպես զույգ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում