ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 4-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) ևՕգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):
Սահմանիհակառակ կողմից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿԳՆԱՆդաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնականօգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: