Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի հաջորդ ֆիլմի մանրամասները
1 րոպեի ընթերցում

Դեռ 2017 թվականին տեղեկատվություն Էր հայտնվել այն մասին, որ Սքորսեզեն պատրաստվում Է նկարահանել Դեւիդ Գրանի «Լուսնածաղկի սպանությունը» գրքի կինոադապտացիան, որտեղ խաղալու են Լեոնարդ դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն:
Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ սցենարը գրելու Է Էրիկ Ռոտը («Ֆորեսթ Համփ»), իսկ այժմ կինոօպերատոր Ռոդրիգո Պրիետոն հայտնել Է, որ նկարահանումներն սկսվելու են 2020 թվականի մարտին:
Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով Է դի Կապրիոն հրաժարվել մասնակցել Գիլիերմո դել Տորոյի «Մղձավանջների ծառուղին» ֆիլմին, որի նկարահանումները պլանավորված են նույն այդ ժամանակ:
Գրանի գիրքը պատմում Է Օկլահոմայում օսեյջի ցեղի ներկայացուցիչների առեղծվածային սպանությունների մասին նրանց հողում նավթի հայտնաբերումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: