Life

Hyundai Motor-ը 17 մլրդ դոլար կներդնի Էլեկտրամոբիլների արտադրության մեջ

1 րոպեի ընթերցում

Hyundai Motor-ը 17 մլրդ դոլար կներդնի Էլեկտրամոբիլների արտադրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hyundai Motor ընկերությունը, որը հարավկորեական խոշորագույն ավտոարտադրողն Է վաճառքների ծավալով, մինչեւ 2025 թվականը 61 տրլն վոն (51 մլրդ դոլար) կներդնի արտադրության զարգացման գործում: Այդ մասին ասված Է ընկերության ղեկավարության՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդգրկուն ներդրումների նպատակը գոյություն ունեցող բիզնեսի մրցունակության բարձրացումն Է եւ նոր հնարավորությունների ստեղծումը ապագայի տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների հաշվին: Մասնավորապես, 20 տրլն վոնը (17 մլրդ դոլար) կծախսվի անօդաչուների եւ Էլեկտրական ավտոմոբիլների մշակման, կատարելագործման ու արտադրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում