«Իմ երազանքի մայրաքաղաքը». հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակցեն քաղաքի զարգացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ սկսում է իրազեկման միամսյակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

««Ունիսոն» ՀԿ հետ համագործակցությամբ թողարկվել է «Իմ երազանքի մայրաքաղաքը» ծալաթերթիկը: Այստեղ ներկայացված են տարբեր տարիքի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների երազանքներն ու ցանկությունները:

Տեղեկատվական թերթիկում գործնական խորհուրդներ են, օրինակ՝ ինչպե՞ս օգնել խաչմերուկը հատող տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց: Կամ էլ՝ չկայանե՛լ մեքենաները թեքահարթակների դիմաց կամ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների համար նախատեսված հատվածներում: Կան նաև որոշ օգտակար խորհուրդներ շփման համար:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, խոսելով ոլորտային խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին, նշել է.«Միայն դեկտեմբերի 3-ին չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է հայտնվեն ուշադրության կենտրոնում, այս օրը պետք է ամփոփել, թե ինչ է արվել տարվա ընթացքում: Այսօր քաղաքային իշխանությունը գտնում է, որ պետք է այդ խնդիրներին ցուցաբերել համակարգային մոտեցում, և այստեղ շատ կարևոր է նաև շահառուների մասնակցությունը»:

«Տարվա ընթացքում մենք դիմել էինք շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները քաղաքային ծրագրերի վերաբերյալ: Ցավոք, քչերն արձագանքեցին: 2020թ. բյուջեում ներառված են թեքահարթակների կառուցման ծախսերը, նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մայթերին կտեղադրվեն ուղղորդող գոգավոր սալիկներ: Նախատեսում ենք նաև մարզադպրոցները համալրել անհրաժեշտ գույքով»,-իր հերթին նկատել է Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը:

Ընդգծելով վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրերի կարևորությունը՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն առանձնացրել է քաղաքի մատչելիությանն առնչվող մի քանի հիմնախնդիր:«Քաղաքում տեղաշարժվելն այսօր որոշակի առումով հարմարեցված է, սակայն դեռևս խնդիր է, օրինակ, մշակութային օջախներ այցելելը, առավել ևս, եթե պետք է ելույթ ունենալ այդտեղ: Դեռ շատ անելիքներ կան, և մենք, պատրաստ ենք մեր հերթին ներդրում ունենալ խնդիրների լուծման գործում»,- ասել է նա:

Հանդիպման մասնակից, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «ՍՈՐՍ» հիմնադրամի ղեկավար Մարինա Պարազյանն իր հերթին նշել է անհատական օգնականների համակարգի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը, նաև սոցիալական նշանակության փոխադրամիջոցների հնարավորությունը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի մատչելիությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ բարեփոխումների ծրագրում հաշվի է առնվելու հաշմանդամության տարբեր խնդիրներով անձանց համար դրանց հարմարեցումը:

Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ խնդիրների վերհանումն ու լուծումը մեծապես կախված է շահառու կազմակերպությունների և անհատների՝ քաղաքային իշխանության հետ համագործակցությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը