Ներկայացվել են Apple Music Awards նոր ամենամյա երաժշտական մրցանակի առաջին հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ներկայացրել Է Apple Music Awards իր նոր ամենամյա մրցանակի առաջին հաղթողներին: Պարգեւները հանձնում են հինգ առանձին անվանակարգերում՝ «Տարվա արտիստ», «Երգերի լավագույն հեղինակ», «Տարվա ճեղքում», «Տարվա ալբոմ» եւ «Տարվա երգ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին երեք անվանակարգերում հաղթողներին ընտրում Է Apple Music-ի խմբագիրների միջազգային թիմը: Տարվա ալբոմը եւ երգը որոշում են սթրիմինգի տվյալներով. այն, ինչ ծառայության բաժանորդներն ամենից հաճախ են լսել:

«Apple Music Awards մրցանակը հանձնվում Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող արտիստներին կատարելության նրանց ձգտման, Էնտուզիազմի եւ ինքնատիպ ստեղծագործության համար,-հայտարարել Է Apple Music ստորաբաժանման եւ միջազգային կոնտենտի փոխնախագահ Օլիվեր Շուսերը:-Այս տարվա դափնեկիրներ են դարձել երաժշտական տարբեր ժանրերի ներկայացուցիչներ: Նրանք հասարակության ուշադրությունը հրավիրել են հրատապ խնդիրների վրա, ազդել մշակույթի զարգացման վրա եւ օրինակ դարձել ամբողջ աշխարհում մեր ունկնդիրների համար»:

«Տարվա արտիստ» անվանակարգում մրցանակն ստացել Է Բիլի Այլիշը, իսկ նրա «When We All Fall Asleep, Where Do We Go?» դեբյուտային սկավառակը դարձել Է լավագույն ալբոմը (ավելի քան մեկ միլիարդ լսում):

Նաեւ երգչուհին «Երգի լավագույն հեղինակ» պարգեւը բաժանել Է եղբոր՝ Ֆինեաս Օ՛Քոննելի հետ, որը հայտնի Է որպես FINNEAS: Տարվա ճեղքում են ճանաչել սոուլ-կատարող Lizzo-ին, իսկ տարվա երգ՝ ռեփեր Lil Nas X-ի «Old Town Roa»-ն:

Պարգեւների հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Steve Jobs Theater-ում: Բիլի Այլիշը հանդես կգա հատուկ համերգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան