ԱԺ-ն քննարկում է նոր ուղղություններով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու օրինագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի խորհրդարանի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախարարի տեղակալը հավելել էր, թե արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ:

Նախագծի զեկուցողն առաջարկել էր հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով, որովհետև նախատեսվող կարգավորումներով չվերթներ իրականացնելու ցանկություն են հայտնել մի շարք ավիաընկերություններ, որոնք չվերթներ են իրականացնելու դեպի Կալուգա, Բեռլին, Հռոմ և եվրոպական այլ քաղաքներ:

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ստացել էր դրական եզրակացություն:

Հայերեն Русский

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել