ԱՄՆ-ի առաջին տիկինը ցուցադրել Է Սպիտակ տան՝ Սուրբծննդյան տոնական ինտերիերը
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ի առաջին տիկինը ցուցադրել Է Սպիտակ տան՝ Սուրբծննդյան տոնական ինտերիերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/997395.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել Է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես Է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված Է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում: «Ամերիկայի ոգին Է թեւածում Սպիտակ տանը»,- գրել Է Մելանյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
“The Spirit of America” is shining in the @WhiteHouse! I am delighted to share this beautiful exhibit of patriotism for all to see, and excited for everyone to experience the beauty of the #Christmas season! pic.twitter.com/qGxxl9qBrd
— Melania Trump (@FLOTUS) December 2, 2019
Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղեւնիներ: Նաեւ նստավայրում կարելի Է տեսնել սեղան՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի, Սպիտակ տան եւ Ազատության արձանի մակետներով: Գլխավոր սեղանատան բուխարին գեղազարդված Է կարմիր վարդերով:
Սպիտակ տան ամանորյա գլխավոր տոնածառը Վաշինգտոն՝ նախագահի նստավայր են բերել նոյեմբերի 25-ին Փենսիլվանիայի նահանգից: Այն դիմավորել Է Մելանյա Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: