Life

Թողարկվել Է Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

1 րոպեի ընթերցում

Թողարկվել Է Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեռնելու ժամանակը չԷ» կինոնկարի կարճ թիզերը, կինոնկար, որը 25-րդ ֆիլմն Է դարձել M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքում, հայտնվել Է ֆրանշիզայի պաշտոնական YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

14 վայրկյան տեւողությամբ հոլովակում, մասնավորապես, ցուցադրվել են Դենիել Քրեյգի մասնակցությամբ կադրեր, որը Բոնդին մարմնավորել Է վերջին անգամ: Ընդամենը Քրեյգը 007 գործակալին մարմնավորել Է հինգ ֆիլմում: Կինոնկարի լիարժեք թրեյլերը կհայտնվի դեկտեմբերի 4-ին Ավելի վաղ The Daily Mail թերթը գրել Է, որ ֆիլմի սկզբում ցուցադրելու են գործերից հեռացած Բոնդին, որը խաղաղ կյանք Է վայելում Ջամայկայում: Առեւանգված գիտնականին գտնելու վերջին առաջադրանքին համաձայնելու հարցում նրան համոզում Է հին ծանոթը՝ ԿՀՎ-ի գործակալ Ֆելիքս Լեյթերը, որի դերը կրկին խաղալու Է ամերիկացի Ջեֆրի Ռայթը: Բոնդին դիմակայելու Է Ռամի Մալեքի մարմնավորած չարագործը, որն անհանգստացած Է բնապահպանության հարցերով: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում