«Մի անգամ Հոլիվուդում…»-ից պատանի դերասանուհին պատմել Է, թե ինչ խորհուրդ Է ստացել դի Կապրիոյից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջուլյա Բաթերզը, որը պատանի դերասանուհի Թրուդի Ֆրեյզերին մարմնավորել Է «Մի անգամ Հոլիվուդում…» ֆիլմում վեսթեռնի նկարահանումներում, հրատարակությանը պատմել Է, թե ինչ խորհուրդ Է իրեն տվել Լեոնարդո դի Կապրիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:

Նա չգիտեր, որ դի Կապրիոն աստղ Է եւ չԷր վախենում նրա հետ շփվել: Իր տեքստը նա լավ գիտեր ամենասկզբից, ինչպես նաեւ` իր հերոսին: Բայց, աղջկա կարծիքով, Լեոնարդո դի Կապրիոն իրեն դրսեւորեց որպես Էլ ավելի մեծ պրոֆեսիոնալ: Նկարահանումների ընթացքում դի Կապրիոն երբեք չԷր շեղվում, իսկ իր հետ շփվում Էր միայն տեսարանների միջեւ ընկած դադարի ժամանակ: «Նա ինձ պատմեց, թե ինչպես Էր խաղում կինոյում, երբ դեռ փոքր Էր: Եվ խորհուրդ տվեց աշխատանքը միշտ կատարել պրոֆեսիոնալ կերպով ու կենտրոնացած»,-ճշտել Է Բաթերզը: Ինչ վերաբերում Է Քվենտին Տարանտինոյի հետ աշխատանքին, աղջիկը հիշել Է, որ նա սիրում Էր կրկնել. «Դու ֆիլմի հերոս ես: Ես գրել եմ սցենարը, բայց հենց դու ես որոշելու՝ ինչպիսին ես լինելու»: Աղջիկը նաեւ հավելել Է, որ ֆիլմում մի քանի տող ասում Է իրենից: Ջուլյա Բաթերզը Քվենտին Տարանտինոյի ուշադրությունը գրավել Է «Ամերիկացի տնային տնտեսուհին» սերիալում, եւ ռեժիսորը հատուկ նրա համար դեր Է գրել «Մի անգամ Հոլիվուդում…» ֆիլմում: Պատանի դերասանուհին պատմել Է, որ չի դիտել ռեժիսորի մյուս ֆիլմերը, իսկ «Մի անգամ Հոլիվուդում…»-ում բաց Է թողել ֆիլմի ավարտն ու եւ այն տեսարանը, երբ գլխավոր հերոսի դուբլյոր Քլիֆ Բութը մեքենայով բերում Է հիփի-աղջկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի