Հասարակական

Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դասագրքերում ներառել վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրներ

1 րոպեի ընթերցում

Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դասագրքերում ներառել վարկային գործընթացի վերաբերյալ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն առաջարկում է մաթեմատիկայի դպրոցական դասագրքերում ներառել վարկ վերցնելու վերաբերյալ խնդիրներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանդիլյանն ասաց նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Վարկառուներից ընդամենը 33%-ն է ցույց տալիս, որ ֆինանսական գրագիտության առումով ինքը տեղեկացված է: Սա խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է լծվենք այդ խնդիրը լուծելու աշխատանքին, և ես շատ ուրախ եմ իմանալ, որ դպրոցական ծրագրերում կամ ինչ-որ ձևաչափով պետք է ներառվի ֆինանսական գրագիտությունը: Ես ուզում եմ, որ մաթեմատիկայի դասագրքերի խնդիրները վարկեր վերցնելու տոկոսների ձևաչափով ներկայացնենք, որովհետև այսօր երկրում գրեթե չկա մեկը, որը չունի վարկ, բայց բազմաթիվ են մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես է գոյանում այդ տոկոսը, ինչի համար են իրենք վճարում դա»,- ասաց Թանդիլյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում