Life

Գիտնականները որոշել են ալկոհոլի անվտանգ չափը տղամարդկանց եւ կանանց համար

1 րոպեի ընթերցում

Գիտնականները որոշել են ալկոհոլի անվտանգ չափը տղամարդկանց եւ կանանց համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջության համար նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք Է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները, ինչի մասին գրել Է Focus հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճշտվում Է, որ կանանց համար օրական առավելագույնը համարժեք Է 0,3 լիտր գարեջրի կամ մեկ գավաթ գինու, իսկ տղամարդկանց համար՝ 0,6 լիտր գարեջրի կամ երկու գավաթ գինու: Մասնագետները խորհուրդ են տալիս բոլորովին հրաժարվել ոգելից խմիչքներից առողջության պահպանման համար: Բանն այն Է, որ ալկոհոլի գործածումը արգելակում Է օրգանիզմում վիտամինների եւ սննդարար նյութերի յուրացումը, ինչը մեծացնում Է վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման ռիսկը: Նրանք կոչ են արել բնավ ալկոհոլ չգործածել շաբաթական գոնե երկու օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում