Life

Հունգարիան հրաժարվեց մասնակցել 2020 թվականի «Եվրատեսիլ»-ին

1 րոպեի ընթերցում

Հունգարիան հրաժարվեց մասնակցել 2020 թվականի «Եվրատեսիլ»-ին
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել Է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Հունգարիայի հեռուստառադիոհաղորդումների պետական կազմակերպության (MTVA) ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջմղմամբ:

«Եվրատեսիլ-2019»-ը տեղի Է ունեցել մայիսին Թել Ավիվում: Հաղթող դարձավ երգիչ Դունկան Լոուրենսը, որը ներկայացնում Է Նիդեռլանդները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում