Հասարակական

Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը փրկարարներին տրամադրեց 475 միլիոն 745 հազար դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ավելացրեց Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 475 միլիոն 747 հազար դրամ։

«Սա աշխատավարձերի բարձրացման հետ կապված 3 ամսվա գումարն է, որ այս տարի դեռ չենք տվել»,- ասաց Ցոլակյանը։

ԱԻ նախարարը նշեց, որ ներկայումս փրկարարի միջին աշխատավարձը կազմում է մոտ 130 հազար դրամ, իսկ նախկինում այն 85-90 հազար դրամ էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում