ՔԿԱԳ-ում տեղեկանքների կրկնօրինակները կտրամադրվեն մեկ օրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացիների համար այսուհետ կապահովվեն ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովվի նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը և քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար արտաբյուջե է վճարվում 10 հազար դրամ, իսկ 4-5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 7 հազար դրամ։ Փոփոխությունից հետո նույն օրը կտրվի, եթե տեղեկանքի թվայնացված տարբերակը կա, բայց եթե չկա տեղում թվայնացվում է դիմումի հիման վրա»,- ասաց Բադասյանը։

Նախագծի ընդունմամբ վերացվեց ակտային գրանցումների մասին տեղեկանքները և վկայականների կրկնօրինակները կարճ ժամկետում տրամադրելու համար սահմանված տուրքը, ինչը իր հերթին հնարավորություն կտա կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները, պարզեցնել վարչարարությունը:

ՔԿԱԳ փաստաթղթային արխիվը կազմում է մոտ 10 000 000 ակտային գրանցումներ և ներկա պահին էլեկտրոնային միասնական գրանցամատյանում արդեն իսկ թվայնացված է 2 000 000-ից ավելին:

Հայերեն

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ