Քրիստինե Գրիգորյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնադրման 15-ամյակին նվիրված բարձրաստիճան գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում՝ այն որակելով հուսալի և արդյունավետ:

Գրասենյակի տնօրեն Գիսլադոտիրը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցության պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություներով:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում. հաստատվել են ռազմավարություններ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը մշակման վերջնական փուլում է: Փոխնախարարը հակիրճ ներկայացրել է նշված երեք ոլորտներում իրականացվող և իրականացվելիք հիմնական միջոցառումները՝ ուղղված սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը, դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, դատավորների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների բարեվարքության ստուգմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը, հակակոռուպցիոն կրթությանը, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն: Բարեփոխումներին միտված բոլոր կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցում շեշտվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը