Life

Արիանա Գրանդեն ցուցադրել Է իր իսկական մազերը եւ զարմացրել երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

Արիանա Գրանդեն ցուցադրել Է իր իսկական մազերը եւ զարմացրել երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի իմիջի մաս Է կազմում բարձր ձիու պոչով սանրվածքը, տեսանյութում ցուցադրել Է իր բնական մազերը, որը հրապարակված Է նրա Instagram-օգտահաշվի սթորիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում Գրանդեն կեցվածք Է ընդունել հայելու առջեւ: Նա ձեռքով բարձրացնում Է պոչ կապած մազերը՝ ցուցադրելով կարճ, թուխ եւ գալարվող խոպոպիկները: Համերգների համար երգչուհին երկարացնում, ներկում եւ ուղղում Է մարզերը: Ավելի վաղ Գրանդեն հայտարարել Է, թե զգուշանում Է, որ մազերն անուղղելիորեն կվնասի հաճախ ներկելու պատճառով: Երկրպագուները հիացած են երգչուհու բնական մազերից: «Քո մազերն արտակարգ գեղեցիկ են: Դու այդ տեսքով կհայտնվե՞ս բեմի վրա»,-գրել Է Twitter-ի օգտատերերից մեկը: «Մազերդ այդպիսին պահիր, դրանք ցնցող տեսք ունեն»,-համաձայնել Է մեկ ուրիշը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում