Թրամփը «ներում Է շնորհել» երկու հնդկահավերին ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունից առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին օգտվել Է նախագահի իր իրավունքից եւ «ներում շնորհել» այն երկու հնդկահավերին, որոնք Սպիտակ տուն Էին բերել նոյեմբերի 28-ին Գոհաբանության օրը նշելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարդերի պարտեզում տեղի ունեցած հատուկ արարողությանը Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը, որին ուղեկցում Էր նրա տիկին Մելանյան, արտասանել Է. «Բաթեր անունով հնդկահավին լիովին եւ վերջնականապես ներում Է շնորհված»: Միաժամանակ Թրամփը ներում Է շնորհել նաեւ երկրորդ հնդկահավին՝ Բաթերի «կրկնորդ» Բրեդին: Միացյալ Նահանգների ղեկավարը կատակել Է, որ երկու հնդկահավերն Էլ արդեն ստացել են ծանուցագրեր, որոնք նրանց պարտավորեցնում են ներկայանալու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ՝ ցումունքներ տալու պետության ղեկավարի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում:

Բրեդը եւ Բաթերն այժմ կմեկնեն Վիրջինիայի նահանգի Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ կապրեն ուսանողների հսկողությանք ներքո: Թրամփն ընտանիքի անդամների հետ տոնը կնշի Փալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ)՝ իր Մար ա Լագո կալվածքում: Գոհաբանության օրը հնդկահավի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային դաշնությունը եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ թռչուն նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենին: ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը ներում Է շնորհել հնդկահավին, համարվում Է Ջոն Քենեդին:

Նա թռչնին ներում Է շնորհել 1963 թվականին Գոհաբանության օրվա առթիվ կայացած արարողությանը: ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում Է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշագբթի օրը, այս տարի տոնը զուգադիպում Է նոյեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի