Life

Լինդա Մաքքարթնիի՝ ամուսնու մասին նամակները կվաճառվեն աճուրդում

1 րոպեի ընթերցում

Լինդա Մաքքարթնիի՝ ամուսնու մասին նամակները կվաճառվեն աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լինդա Մաքքարթնիի՝ ապագա ամուսնու՝ Պոլ Մաքքարթնիի մասին վերջերս հայտնաբերված երեք նամակները վաճառվելու են աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Նամակները գտել Է Լինդայի ընկերը եւ նախկին հարեւանը՝ Միքի Էնթոնին: Դրանք գրվել են Պոլ Մաքքարթնիի հետ հարսանիքից առաջ եւ արտահայտում են աղջկա ուրախությունն այն բանի կապակցությամբ, որ նա սկսել Է հանդիպել աստղի հետ եւ լուսանկարելու Է երաժիշտներին:

1967 թվականի հունիսին, Պոլի հետ սիրավեպի սկսվելուց մի քանի շաբաթ անց, Լինդան նամակի մեջ դրել Է ամերիկյան թերթի կրկնօրինակը, որում նախադասություն Է եղել իր մասին: Լինդան այն ուղարկել Է Էնթոնիին եւ ընդգծել Է հետեւյալ տողերը. «Ասում են, որ Պոլ Մաքքարթնիի ընիկերուհին՝ Լինդա Իսթմանը, հիմար լուսանկարիչ Է՝ Ամերիկայից»: Լինդան եւ Պոլ Մաքքարթնին ամուսնացել են 1969 թվականի մարտին, իսկ 1998 թվականին կինը քաղցկեղից մահացել Է 56 տարեկան հասակում: Նամակները վաճառվելու են Chiswick աճուրդում 2020 թվականի հունվարի 29-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում