Սպիտակ տուն են բերել սուրբծննդյան եղեւնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբծննդյան եղեւնին նոյեմբերի 25-ին տեղափոխել են Սպիտակ տուն: ԱՄՆ-ի գլխավոր նստավայրում եղեւնուն դիմավորել Է Միացյալ Նահանգների ղեկավարի տիկինը՝ Մելանյա Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուրբծննդյան եղեւնին իրականում եղել Է բրգաձեւ սոճի: Ըստ ավանդույթի՝ ծառը, որի բարձրությունը հասնում Է 5,5 մետրի, Սպիտակ տուն են բերել զանգակակիր ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ Մելանյան զննել Է տոնածառը, որը Վաշինգտոն Է ժամանել Փենսիլվանիայի նահանգից, ինչից հետո հավանություն Է տվել դրա կանգնեցմանը: Ծառը կզարդարի Սպիտակ տան Երկնագույն սենյակը:

Սովորաբար սուրբծննդյան տոնածառը բերում են Գոհաբանության օրվանից հետո, որն ԱՄՆ-ում կտոնեն նոյեմբերի 28-ին, սակայն այս տարի, ինչպես եւ 2018 եւ 2017 թվականներին, Թրամփը որոշել Է բացառություն անել, քանի որ արդեն նոյեմբերի 26-ին ինքն ընտանիքով մեկնում Է Փալմ Բիչ (Ֆլորիդայի նահանգ)՝ իր «Մար ա Լագո» կալվածք: Սուրբ Ծննդի առթիվ Սպիտակ տունը կզարդարեն բազմաթիվ կամավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский