Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: