Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգեւներ հանձնել եւ կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից:

«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, եւ դուք այսուհետ եւս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում