Իրավունք

Արման Թաթոյանը ՄԻՊ 15-ամյակը մարտահրավերներն ու գրանցած արդյունքները արձանագրելու առիթ է համարում

1 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը ՄԻՊ 15-ամյակը մարտահրավերներն ու գրանցած արդյունքները արձանագրելու առիթ է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու գրանցած արդյունքները արձանագրելու հարմար առիթ է համարում ՄԻՊ 15-ամյակին նվիրված երկօրյա համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում:

«Սա կարևոր հոբելյանական թիվ է, և ևս մեկ անգամ առիթ ունեմ արձանագրելու այն մարտահրավերները, որոնք կան մարդու իրավունքների ոլորտում, և արձանագրելու արդյունքները, որոնց մենք հասել ենք: Կարծում եմ, որ այս ինստիտուտը կայացման բարձր նշաձող է սահմանել»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը չնշեց, թե որն է այսօր իրենց առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

«Մարտահրավերները բնույթով այնպիսին են, որ դրանք դժվար է դասակարգել ըստ կարևորության»,- ասաց նա:

Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում