Տնտեսություն

Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Շատ շուտով բոլորի համար էներգիայի հիմնական մատակարար կլինի արևը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունների համար խնդի՞ր է այն, որ Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ Իտալիայի հետ և հույս հայտնել, որ դրանք ավելի կբարելավվեն:

«Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»,- ասել է ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում