«Թերմինատոր. մութ ճակատագրերի» ռեժիսորը հրաժարվել Է աշխատել Քեմերոնի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆանտաստիկ մարտաֆիլմի ստեղծող Թոմ Միլլերը պատմել Է, որ այլեւս չի ցանկանում աշխատել Ջեյմս Քեմերոնի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:
Collider-ին տված նախորդ հարցազրույցում Քեմերոնը, որը նկարահանել Է «Թերմինատորի» մասին առաջին երկու ժապավենները եւ հանդես Է եկել որպես վերջին կինոնկարի պրոդյուսեր, հայտարարել Է. «Մինչ այժմ պատերի վրա մնացել են մեր վեճերից հետո արյան հետքերը: Այդ ֆիլմը կոփվել Է կրակի մեջ: Բայց ստեղծագործական գործընթացն այդպես Էլ պետք Է լինի, ճի՞շտ Է»:
Միլլերն ընդունել Է, որ ֆիլմի վերաբերյալ որոշումների մեծամասնության համար ինքը «մարտնչել Է» ոչ միայն Քեմերոնի, այլեւ պրոդյուսեր Դեւիդ Էլիսոնի դեմ:
«Չնայած այն բանին, որ Ջեյմսը պրոդյուսեր Է եւ Դեւիդը՝ նույնպես, եւ տեխնիկապես հենց իրենցն Էր եզրափակիչ մոնտաժի իրավունքը եւ ընդհանրապես ամբողջ իշխանությունը, իմ անունը տիտրերում նշվում Է որպես բեմադրիչ: Նույնիսկ եթե ես արդյունքում տանուլ եմ տվել այդ մարտը, ես պարտավոր Էի պայքարել իմ ֆիլմի համար»,-պատմել Է նա:
«Ռեժիսորն, իհարկե, կարող Է աշխատել նման ձեւով, եւ բավականին հաջող, բայց ես՝ ոչ»,-ասել Է Միլլերը, հավելելով, որ երբեք այլեւս չի համագործակցելու Քեմերոնի հետ:
«Բանը նույնիսկ այն չԷ, որ ինձ համար դժվար Է եղել, այլ այն, որ ես չեմ ցանկանում այն րադրության կրկնվելը, որտեղ ես լիակատար հսկողություն չունեմ այն բանի նկատմամբ, ինչը ես ճիշտ եմ համարում»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: